Ավարտվել է Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի անվան շախմատի հուշամրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 10-րդ անգամ, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարում Հայաստանի միակ մասնակից Տիգրան Լ. Պետրոսյանը, ով ամբողջ մրցաշարում առաջատարների խմբում էր, ցավոք, վերջին երկու տուրերում պարտություններ է կրել և տեղ զբաղեցրել աղյուսակի միջնամասում, իսկ Ագզամովի 10-րդ հուշամրցաշարի հաղթող է դարձել Տաջիկստանից Ֆարուխ Ամոնաթովը: