Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-20-ը աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին եւ այլ միջոցառումների։
Այցի շրջանակներում տեղի կունենան նաեւ հանդիպումներ ՄԱԿ-ի եւ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նյու Յորքում եւ Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի եւ հասարակական գործիչների հետ: