ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում կարճատև հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Կարճատև հանդիպում Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ: Ի դեպ, այս ընթացքում Համահայկական խաղերի հեծանվային սպորտի մրցանակակիրները հատել են վերջնագիծը»,- գրել է Ավինյանը: