Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան դարձել է Բելգիայի՝ տարվա լավագույն մարզիկը։
Այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ այդ տիտղոսը բաժին է հասնում ֆուտբոլիստի։ Կուրտուան քվեարկության արդյունքում առաջ է անցել թենիսիստ Դավիդ Գոֆենից և չմշկորդ Բարթ Սվինգսից։
Անցած մրցաշրջանում Տիբո Կուրտուան «Ատլետիկոյի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն և հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Բացի այդ, նա իր թիմի հետ դուրս է եկել Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։