Երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ ՀՀ ոստիկանությունը օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալել է ՀՀ քաղաքացուն, ով «ՍԱՍ» սուպերմարկետից մեկ տուփ թխվածքաբլիթ էր գողացել:
Նշված քաղաքացուն ստորագրությամբ ազատ են արձակել,- այս մասին Araratnews.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի աշխատակից Արմեն Մալխասյանը:
«ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կատարվում է քննություն»,- մեզ հետ զրույցում ասաց նա: