Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն այսօր կազմակերպել է «Թվապատում» միջազգային կոնֆերանսը` «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և Ինտերնյուսը` Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով:
Կոնֆերանսին մասնակցում են մեդիա ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լատվիայից: