ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններ, այսօր՝ ժամը 12:00-ից կարող եք ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության լիցենզավորման գրասենյակից ձեռք բերել թույլտվությունները (дозволь):
Թույլտվությունների սղության պատճառով տեղեկացնում ենք, որ այսուհետև մեկ վարորդին տրվելու է ոչ ավելի, քան մեկ թույլտվություն (дозволь)»: