«Խնդիրները միշտ էլ լինելու են, ու մենք միշտ էլ բախվելու ենք դրանց հետ: Բայց եկեք թույլ չտանք, որպեսզի մութն ու վախը տիրեն մեր սրտերին: Այսօր Սուրբ Զատկի տոնն է` հույսի տոնը: Եկեք չմոռանանք այդ մասին»,- Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Զատկի կապակցությամբ պատարագից հետո իր ուղերձում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Հռոմի պապը նշել է, որ «խավարն ու վախը չպետք է տիրեն մարդկանց սրտերին ու այս աշխարհը բանտարկեն վատատեսության կապանքներով: