տուն Լուրեր Թույլ չտաք որևէ մեկը ձեզ ասի, թե ո՛ւմ ընտրեք. Փաշինյանը՝ քաղաքացիներին

Թույլ չտաք որևէ մեկը ձեզ ասի, թե ո՛ւմ ընտրեք. Փաշինյանը՝ քաղաքացիներին

94
0

Ձեր օգնությամբ մենք հասանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և, հետևաբար, այն բոլոր խոստումները, որ մենք տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են: Այս մասին այսօր Գեղարքունիքում քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«ԱԺ-ն լուծարված է, ես վարչապետի պաշտոնակատար եմ: Սա ի՛նչ է նշանակում, որ մենք մեր ամենամեծ խոստումը կատարել ենք, որ իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին, և ձեր բոլորի ձեռքում է մեր ճակատագիրը, ժողովուրդ ջան, բայց էս փուլի դրությամբ մենք մեր ստանձնած պարտավորությունները ժողովրդի առաջ լիարժեք կատարել ենք: Հիմա մենք կգանք և ձեզնից կխնդրենք մանդատ: Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար, բայց որոշողը դո՛ւք եք, իշխանությունը ձերն է»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծեց. «Ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, որևէ ընտրակաշառքով, որևէ սպառնալիքով, թարս հայացքով ձեզ հարկադրել ընտրել որևէ մեկին: Հայաստանում տեղի են ունենալու արդար ընտրություններ, և ես հույս ունեմ, որ ընտրական ասողների ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի: ՀՀ քաղաքացուն որևէ մեկը չի կրող ասել, թե նա ում ընտրի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ասողը քաղաքացին է, թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե դուք ո՛ւմ ընտրեք»: