տուն Լուրեր Թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ

Թույլ չենք տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ

89
0

Իջևանում նախօրեին տեղի ունեցած բախումների ժամանակ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանություն բերման է ենթարկվել 19 անձ։ Այս մասին այսօր Իջևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Օսիպյանը շեշտեց, որ կատարվածի բոլոր մեղավորները պատժվելու են։

«Մենք հանդուրժող չենք լինելու, և անթույլատրելի եմ համարում նման ոճով ու նման պայմանով խոսել, երկար տարիներ շարունակ իրենք սովոր են եղել ոչնչացնել անտառները, զբաղվել են անտառի առուվաճառքով», — հայտարարեց ոստիկանապետը։

Ըստ ոստիկանապետի, բոլոր գործողությունները լինելու են օրենքին համապատասխան և թույլ չեն տալու, որ նման տոնով խոսեն պետության հետ ու ավելին՝ թելադրեն, թե ինչ անել։