տուն Քաղաքական Միջազգային Թուրքմենստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցում է իր գազի արտահանման վերաբերյալ

Թուրքմենստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցում է իր գազի արտահանման վերաբերյալ

105
0

TURKMENISTAN GAS

Թուրքմենստանը բանակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր գազային արտահանման եվրոպական ուղղությունը զարգացնելու համար։ Այս մասին ասել է Թուրքմենստանի նախագահ Գորբանգուլի Բերդիմուխամեդովը Աշգաբադում Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ հանդիպումից հետո։

Թուրքմենստանի նախագահն ասել է, որ գազ է վաճառում Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին և պատրաստվում է  դիվերսիֆիկացնել արտահանումը։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։

«Հիմա մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հույս ունեմ, որ կգանք համաձայնության, և դա ևս մեկ քայլ կլինի եվրոպական վեկտորի իրագործման հարցում», — ասել է նա՝ ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Թուրքմենստանը երբեք չի հրաժարվել իր արտահանման եվրոպական ուղղության զարգացումից։

Թուրքմենստանը նախատեսում է մոտ 300 կմ գազամուղ անցկացնել Կասպից ծովի հատակով՝ այն հասցնելով Ադրբեջան, որն ունի համապատասխան ենթակառուցվածքները գազ արտահանելու համար։