տուն Լուրեր Թուրքմենստանը հերքել է Ադրբեջանին օգնություն տրամադրելու մասին լուրերը

Թուրքմենստանը հերքել է Ադրբեջանին օգնություն տրամադրելու մասին լուրերը

200
0

տւռկ

Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրերը, թե իբր Թուրքմենստանը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ:

Ինչպես Report.az-ին փոխանցել են դեսպանատնից` տվյալ սադրիչ հաղորդումներն իրականության հետ կապ չունեն:

Ավելի վաղ  ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե իբր Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում  իր երկիրը  պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել Ադրբեջանին: