տուն Լուրեր Թուրքիայում զբոսաշրջիկների հոսքը ռեկորդային անկում է գրանցել

Թուրքիայում զբոսաշրջիկների հոսքը ռեկորդային անկում է գրանցել

70
0

0,,18985621_303,00

Թուրքիայում վերջին 17 տարվա մեջ գրանցվել է զբոսաշրջիկների հոսքի ամենամեծ նվազումը, հայտնում է «Դոյչէ Վելե» պարբերականը` հղում անելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:

Նշվում է, որ 2016թ.-ի ապրիլի դրությամբ Թուրքիա է այցելել 1,75 մլն զբոսաշրջիկ, ինչը 28 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում: Թուրքիայում հանգիստն անցկացնելու զբոսաշրջիկների հետաքրքրության անկումը համեմատվում է 1999թ.-ի հետ, երբ «Քուրդիստանի աշխատավորական» կուսակցության կողմից իրականացվող ահաբեկչություններից հետո նույն իրավիճակն էր ստեղծվել:

Զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառը կրկին համարվում են ահաբեկչությունները և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը: 2016թ.-ի ընթացքում ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 80 տոկոսով: