տուն Լուրեր Թուրքիայում ուժգին պայթյուն է որոտացել

Թուրքիայում ուժգին պայթյուն է որոտացել

101
0

160314175645_turkey_funerals_624x351_ap_nocredit

Թուրքիայի հարավ-արևելքում ուժգին պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է երկու թուրք զինծառայող, ևս երեքը ստացել են մարմնական վնասվածքեր: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքը գործել է այն ժամանակ, երբ թուրք զինվորները հատուկ գործողություն են իրականացրել այդ երկրում արգելված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ:

Թուրք-քրդական բախումները վերկսվել են 2015թ.-ի հուլիսից: Թուրքական պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս այդ զինված բախումների արդյունքում զոհվել է 400 թուրք զինվոր և ավելի քան 5 հազար քուրդ զինյալ: