տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները ահաբեկչական վտանգի պատճառով

Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները ահաբեկչական վտանգի պատճառով

85
0

0,,18358609_303,00

Թուրքիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները երկրի նահանգներում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին տեղեկությունների հիման վրա։

Haber7-ը տեղեկացնում է, թե ոստիկանությանը հայտնի է, որ «Հեղափոխական կուսակցություն — Ժողովրդական ազատության ճակատ» խմբավորումը պատրաստվում է նոր ահաբեկչություններ իրականացնել, այդ թվում՝ պաշտոնյաների և ոստիկանական բաժանմունքների դեմ։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ստամբուլում տեղի է ունեցել մի քանի ահաբեկչություն, թուրքական ավիաուղիների ինքնաթիռները վայրէջք են կատարել ահաբեկչության սպառնալիքի պատճառով։