Թուրքիայի իրավապահները 35 պաշտոնյայի են ձերբակալել, ովքեր, ենթադրաբար, կապ ունեն 2016 թվականի հեղաշրջման փորձի հետ. հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տեղեկությամբ՝ նրանք մեղադրվում են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար:
Մինչ օրս հեղաշրջման փորձի գործով Թուրքիայի իրավապահ մարմինները տեղական իշխանության մարմինների անդամ անձանց ձերբակալության ընդհանուր 112 հրամանագիր են տվել: