Թուրքիայում փակվել են Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները:
Ըստ այդ հայտարարության՝ դեսպանատները փակվել են անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հետախուզական տվյալներ էին ստացվել, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը սեպտեմբերի 13-17-ը հնարավոր է հարձակում գործի այդ դեսպանատների վրա:
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ստացված տեղեկությունների հիմք ընդունելով, համագործակցել է Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համապատասխան ծառայությունների հետ: Իրականացված միջոցառումների արդյունքում Քուրբան բայրամից առաջ Անկարայում ձերբակալվել է 3, Ստամբուլում 1 մարդ: Սակայն որևէ ակնհայտ փաստ, որ կասկածյալները կապ ունեն ահաբեկչական կազմակերպության հետ դեռևս չի հայտնաբերվել՝ հաղորդում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրը, «Twitter»-ի մկրաբլոգում անդրադառնալով թեմային, նշել է, որ ստեղծված իրավիճակում դեսպանատունը փակելը ողջամիտ է: «Թուրքական իշխանությունները սպառնալիքի դեմ համապատասխան միջոցառումներ են իրականացնում: Նրանց շատ ենք վստահում: Ցուցաբերած ջանքերի համար շնորհակալություն եմ հայնտում, սակայն նման իրավիճակում ողջամիտ է դեսպանատունը փակել»: