Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունն ավարտել է ընդդիմադիր Zaman թերթի ղեկավար կազմի և հոդվածագիրների նկատմամբ հետաքննության մեղադրական եզրակացությունը:
Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության վարչությունը 30 կասկածյալի նկատմամբ, որոնիցի 21-ը կալանավորված է, Թուրքիայում հեղաշրջման փորձ անելու և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանք է ներկայացրել:
Ինչպես տեղեկացնում է իշխանամետ Sabah թերթի կայքը, մեղադրականում պահանջվել է կասկածյալներին «Սահմանադրական կարգը խախտելու», «Մեջլիսի և Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ գործունեությունը խափանելու փորձի» համար դատապարտել եռակի ցմահ ազատազրկման, իսկ «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» համար՝ 7.5-ից 15 տարվա ազատազրկման:
Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան, որը 15-օրյա ժամկետում կամ պետք է ընդունի, կամ մերժի այն: Ընդունելու դեպքում կասկածյալները կհայտնվեն մեղադրյալի աթոռին:
Աղբյուր` Ermenihaber.am