տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում ոստիկանությունը ցրել է տարբեր քաղաքներում անցկացված բողոքի ակցիաները

Թուրքիայում ոստիկանությունը ցրել է տարբեր քաղաքներում անցկացված բողոքի ակցիաները

81
0

31c936346b234bdcb23b023b2c18fd426b6a3de1

Երեկ Թուրքիայի մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Բողոքի ցույցերը կազմակերպվել էին Ստամբուլում 2013 թվականի հունիսին սկսված բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված, ապա մահացած պատանու մահվան տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Ակցիայի մասնակիցները պահանջել են պատժել պատանու մահվան բոլոր մեղավորներին։

Հայտնի է, որ պատանին վիրավորվել էր, երբ գնացել էր հաց գնելու։ Նա մի քանի ամիս մնացել էր կոմայի մեջ և մահացել մարտի 11-ին. բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը։

Երեկ կայացած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարի։