Թուրքիայի հարավարևելյան հատվածում՝ Շալիուրֆա քաղաքում, ոստիկանների և սիրիացի փախստականների միջև ծագած կոնֆլիկտը անկարգությունների պատճառ է դարձել. հաղորդել է թուրքական Hurriyet թերթը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանը միջամտել է սիրիացի կնոջ և տղամարդու ծեծկռտուքին, որից հետո շուրջ 150 մարդուց բաղկացած ամբոխը սկզբում ցանկացել է հաշվեհարդար տեսնել տղամարդու նկատմամբ, սակայն սկսել է ջարդուփշուր անել սիրիացիների խանութներն ու կրպակները՝ հաջակցության տուժած ոստիկանի:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ սիրիացիները նյութական մեծ չափերի վնաս են կրել: