Իրաքյան Alsumaria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները երկրի հարավ-արևելքում վերացրել են թղթադրամների արտադրամասը, որոնք ԻՊ-ի զինյալները մտադիր էին շրջանառության մեջ դնել իրենց օկուպացրած տարածքներում։
Այն հայտնաբերվել է Գազիանթեփ նահանգում։ Արտադրամասը ԻՊ-ի համար թողարկում էր դինարներ։ Այն գտնվել է Սիրիայի նահանգից ոչ հեռու։ Ոստիկանությունն առգրավել է արտադրամասի սարքավորումները։