տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում լրտեսության մեղադրանքով շուրջ 30 ոստիկան է ձերբակալվել

Թուրքիայում լրտեսության մեղադրանքով շուրջ 30 ոստիկան է ձերբակալվել

99
0

operasyon-police-paralel

Ստաբուլի դատախազությունն այսօր որոշում է կայացրել ձերբակալել ոստիկանության 29 սպայի, ովքեր մեղադրվում են քաղաքական լրտեսության և պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Բոլոր ձերբակալվածները 2010-13թթ.-ին աշխատել են Ստամբուլի ոստիկանատանը: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում այս մեղադրանքով ձերբակալվել է ևս մի քանի տասնյակ մարդ:

Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ գաղտնալսումներն այժմ ԱՄՆ-ում ապրող նախկին իմամ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից գլխավորվող ընդդիմադիր արշավի մի մասն էին: Ինքը՝ Գյուլենը հերքում է բոլոր այս մեղադրանքները:

Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերին թուրքական դատարանը Գյուլենին ձերբակալելու որոշում էր կայացրել: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան մեղադրում է իշխանափոխություն ծրագրելու մեջ: