տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում լրագրողը դատապարտվել է ազատազրկման Էրդողանի մասին քննադատական լուրը «լայքելու» համար

Թուրքիայում լրագրողը դատապարտվել է ազատազրկման Էրդողանի մասին քննադատական լուրը «լայքելու» համար

84
0

1729288_0

Թուրք լրագրող Յաշար Էլման դատապարտվել է 23 ամսվա ազատզրկման՝ հավանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին քննադատող հրապարակումը Facebook-ում։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Գազիանթեփի դատարանը Էրդողանի դեմ հրապարակումը վիրավորական է որակել, իսկ 28-ամյա լրագրողին դատապարտել 23 ամսվա ազատազրկման այդ հրապարակումը «լայքելու» համար։ «Ես պարզապես սեղմել եմ «հավանելու» կոճակը՝ կարդալով նախագահի մասին հրապարակումը։ Կես ժամ անց ես հեռացրել եմ այն, սակայն ոստիկանությունն արդեն եկել էր։ Չգիտեի, որ դա հանցագործություն է», — ասել է Էլման։