Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) նահանգի Օվաջըք գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները պայթուցիկով բեռնավորված մեքենայով հարձակում են իրականացրել դատարանի շենքի մոտ:
Աս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է: Հաղորդվում է, որ վիրավորների շարքում է նաև դատախազի կինը: Վիրավորներից երկուսը ոստիկաններ են:
Պայթյունի հետևանքով զգալիորեն տուժել են նաև հարակից շինությունները: