Թուրքիայի Դիարբեքիր նահանգի` Սիրիային սահմանակից Կուլպ քաղաքում հարձակում է տեղի ունեցել ժանդարմերիայի վրա, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալները պայթուցիկով լի ավտոմեքենայով փորձել են մոտենալ ժանդարմերիայի բաժանմունքին, ինչի պատճառով նրանց կանգնեցրել են։ Նրանց կողմից իրավապահների ուղղությամբ բացված կրակից հետո փոխհրաձգություն է սկսվել։
Ոչ տևական փոխհրաձգությունից հետո ահաբեկիչները թաքնվել են և պայթեցրել մեքենան, որը թողել էին դեպքի վայրում։ Նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել, երկուսի դեմ հետախուզում է հայտարարվել։