Թուրքական բանակի 20 զինծառայող վիրավորվել է Բիթլիս նահանգում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով, հաղորդում է թուրքական DHA գործակալությունը:
Ականը պայթել է զինվորական շարասյան անցնելու պահին: Վիրավորները հոսպիտալացվել են, նրանց առողջական վիճակին ոչինչ չի սպառնում: Պայթյունի շրջանում իրականացվում է զինյալների որոնման օպերացիա:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջից Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել քուրդ անջատողականների դեմ: