Թուրքիայի Իզմիր նահանգում իրականացված հատուկ ոստիկանական գործողության ընթացքում «Իսլամական պետություն» խմբավորման 15 զինյալ է ձերբակալվել: Բոլոր ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են, հաղորդում է Dogan գործակալությունը:
Նշվում է, որ ձերբակալվածները Սիրիայի և Իրաքի տարածքում ռազմական գործողությունների են մասնակցել:
Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածների մոտից զենքեր են առգրավվել: