Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երեք պատգամավորների նկատմամբ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիբել Յիղիթալփը, Զիյա Փիրը և Ֆելեքանս Ուջան մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ այն բանի համար, որ մասնակցել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) չորս անդամի հուղարկավորության արարողությանը:
Նշվում է, թե արարողության ժամանակ պատգամավորները PKK-ի օգտին հայտարարություններ են արել: