տուն Լուրեր Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել

105
0

ermeniler_hala_kimliklerini_gizliyore8c1ad608341b8a654b4

Թուրքիայի Մերսին նահանգի Աքդենիզ շրջանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: Թուրքական «Dicle» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (ԺԴԿ-HDK) և «68-ականներ» նախաձեռնության կողմից:

«101 տարի առաջ և հետո չփոփոխվող պետական մտածողությունն ու հայ հեղափոխական գործիչ Փարամազը» խորագիրը կրող միջոցառմանը որպես բանախոսներ հանդես են եել գրող Քադիր Աքընը և լրագրող Արիս  Նալջըն:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վերոհիշյալ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, Աքդենիզի ՏԻՄ ղեկավարներ, «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության (ՃՍԿ — ESP) և «Հեղափոխական կուսակցության» (ՀԿ- DP) ներկայացուցիչները:

Ելույթով հանդես եկած Քադիր Աքընը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությանը զոհ է գնացել առնվազն 1 մլն հայ: Նա շեշտել է, որ թուրքական ղեկավարությունը միշտ վարել է ցեղասպանության և կոտորածների քողարկման, կոծկման քաղաքականություն: Ըստ բանախոսի՝ նախ հույներին, իսկ այնուհետև հայերին ցեղասպանության ենթարկելու հիմնական դրդապատճառն այն էր, որ 1900-ականների սկզբին Օսմանյան կայսրությունը մեծ հողեր էր կորցրել և մտավախություն ուներ, որ կարող է կորցնել նար Անատոլիան:

Աքընն ընդգծել է նաև, որ օսմանյան կառավարությունը իրեն արդարացնելու համար ժողովրդին ներշնչում էր. «Եթե մենք նրանց չկոտորենք, նրանք մեզ կկոտորեն: Հայերը համագործակցել են իմպերիալիստների հետ և արժանի են կոտորածի»: Նման քարոզչությամբ թուրքական կառավարությունը փորձում  էր օրինականացնել իր գործած հանցանքները:

Իսկ լրագրող Արիս Նալջըն  նշել է, որ հայերի կոտորածների իրական պատճառների ու հետևանքների վերաբերյալ ավելի ամբողջական տեղեկություններ կարելի է ստանալ Բուլղարիային վաճառված որոշ փաստաթղթերից:

«Քաղաքական ակտիվություն ցուցաբերել ցանկացող հայերին ճնշումների էին ենթարկում և թույլ չէին տալիս քաղաքական դաշտ մտնել: 100 տարի առաջ Ցեղասպանության ենթարկված հայերի ենթագիտակցության մեջ ամրացած վախը մինչ օրս ստիպում է նրանց թաքցնել իրենց ինքնությունը», — ասել է նա:

Աղբյուր`    Ermenihaber.am