Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել մուսուլմանական հասարակական գործիչ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի համար կալանք սահմանել: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Գյուլենին մեղադրում են ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև Թուրքիայի դեմ լրտեսություն իրականացնելու մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գաղտնալսումների բացահայտված գործի ժամանակ թուրքական ղեկավարությունն այս ամենում մեղադրեց Գյուլենին, ում աջակիցները գաղտնի գործունեություն են իրականացրել Թուրքիայում: