տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում երգչին սպանել են քրդերեն երգ կատարելու համար

Թուրքիայում երգչին սպանել են քրդերեն երգ կատարելու համար

76
0
turq ergichՍտամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում քրդերեն երգելու համար հենց բեմի վրա դաժանորեն սպանվել է ազգությամբ քուրդ երգիչ Սելիմ Սերհադը:Ինչպես հաղորդում է  թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է երգչի ընկերը` Օնուր Աքայը:

«Երիտասարդ երգիչ Սելիմ Սերհադը հաշտության եւ խաղաղության մասին քրդերեն երգեր երգելու համար սպանվել է հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել եւ դանակի հարվածներ են հասցրել երգչին: Նա 3 երեխաների հայր էր», -գրել է Օնուր Աքայը: