Թուրքիայի Թունջելի-Էլյազիգ մայրուղու վրա տեղադրված ականի պայթունից առնվազն երեք զինվորական է զոհվել, հաղորդում է թուքական Milliyet-ը:
Գործակալության տվյալներով պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ: Ներկայումս աշխատանքներ են տարվում կազմակերպիչներին բացահայտելու համար: Որպես հարձակման հնարավոր հեղինակ կասկածվում են Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկները: