տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում Էրդողանին գաղտնալսելու կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում Էրդողանին գաղտնալսելու կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել

132
0

download

Թուրքիայում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գաղտնալսելու կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ հեռուստատեսությունների ու գիտական հաստատությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

Դատախազությունը Ստամբուլում, Անկարայում և երկրի այլ քաղաքներում 28 մարդու ձերբակալման հրահանգ է տվել: Թուրքական Hürriyet-ի փոխանցմամբ՝ ձերբակալություններն իրականցվել են գաղտալսումների գործով ոստիկանական 4-րդ արշավի շրջանակներում:

Գաղտնալսումների թեմայով հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ էր «պայթել»՝ կապված նաև Էրդողանի անվան հետ:

2014թ.-ի սեպտեմբերից ի վեր այդ գործի շրջանակներում ոստիկանոթյան և այլ գերատեսչությունների տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել: