Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Անկարայի կողմից մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ լինելու կասկածանքով աշխատանքից կհեռացվի եւս 6800 ոստիկան:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված ցուցակին, որում նշված են աշխատանքից հեռացվելու ենթակա ոստիկանների անունները:
Ցուցակում նշված են նաեւ բարձրաստիճան ոստիկանների անուններ:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցելու կասկածանքով մինչ այժմ Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 2 հազար 360 ոստիկան: