տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում ձերբակալվել է քրդերի պաշտպանությամբ հանդես եկող բրիտանացի պրոֆեսոր

Թուրքիայում ձերբակալվել է քրդերի պաշտպանությամբ հանդես եկող բրիտանացի պրոֆեսոր

73
0

13Թուրքիայում ձերբակալվել է բրիտանացի պրոֆեսորն, ով հանդես էր գալիս քրդերի պաշտպանող հայտարարություններով:

Այս մասին փոխանցում է russian.rt.com կայքը:

Համակարգչային գիտությունների պրոֆեսոր Քրիս Սթիվենսենին հնարավոր է արտաքսեն  Թուրքիայից, քանի որ վերջինս մեղադրվում է ահաբեկչական քարոզչության մեջ: Վերջինս պրոպագանդում էր Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն արգելված է Թուրքիայում:

Մարտի 15-ին կալանավորված երեք թուրք գիտնականների համար տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նա ձերբակալվել է, սակայն հաջորդ օրը նրան բաց են թողել:

Սթիվենսենի խոսքով՝ նա ձերբակալվել է քրդական ամանորին մասնակցելու հրավերի հայտնաբերման պատճառով: