Թուրքիայի իշխանությունները Գազիանթեփ նահանգում ձերբակալել են 12 օտարերկրացիների, որոնք անօրինական ճանապարհներով փորձում էին ներթափանցել Սիրիայի տարածք։ Այս մասին ասվում է նահանգապետի կողմից տարածված հայտարարությունում։
Ձերբակալվածների մեջ Ռուսաստանի 7, Կոսովոյի՝ 2, Տաջիկստանի, Շվեյցարիայի և Սիրիայի մեկական քաղաքացիներ են։ Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվածները ցանկանում էին միանալ «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ անցնելով նրա վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներ։