տուն Լուրեր Թուրքիայում դատապարտյալների թիվը գերազանցում է 13 նահանգի բնակչության թվին

Թուրքիայում դատապարտյալների թիվը գերազանցում է 13 նահանգի բնակչության թվին

120
0

Թուրքիայի խորհրդարանի Մարդու Իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր գործիչ Գամզե Իլգեզին, հիմնվելով արդարադատության նախարարության տրամադրած տվյալների վրա, զեկույց է կազմել երկրի բանտերում գտնվող դատապարտյալների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Demokrathaber.net լրատվակայքը:

Զեկույցի համաձայն՝ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ երկրում կա 230.735 դատապարտյալ: Ուշագրավ է, որ բանտարկյալների թիվը ավելին է, քան Թուրքիայի 13 նահանգների բնակչության թիվը միասին:

Ստացվում է, որ դատապարտյալների թիվը  գերազանցում է 2016 թվականի մարդահամարի տվյալների համաձայն Արդահան, Բայբուրթ, Բարթըն, Բիլեջիկ, Չանքըրը, Էրզինջան, Գյումուշհանե, Իգդիր, Քըլշոհիև, Քիլիս, Սինոփ և Թունջելի նահանգների բնակչության թվին:

Ի դեպ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո բանտարկյալների թիվը մոտ 4 անգամ ավելացել է՝ 59 հազարից հասնելով 186 հազարի: Իսկ միայն վերջին 11 ամիսների ընթացքում դատապարտյալների թիվն աճել է 15%-ով և շարունակում է աճել:

Ըստ զեկույցի՝ հատկապես աճ է նկատվում կին դատապարտյալների թվում: Եթե 2002 թվականին թուրքական բանտերում կար 2108 կին, ապա ԱԶԿ-ի՝ իշխանության գալուց հետո, նրանց թիվը 2017 թվականին հասել է 10277-ի:  Այսինքն, վերջին 15 տարում կին դատապարտյալների թիվն աճել է 388  տոկոսով:

Զեկույցը մանրամասն տեղեկություն է պարունակում նաև դատապարտյալների գործած հանցագործությունների, մասնագիտության, ամուսնական դրության վերաբերյալ: Ըստ այդմ՝ դատապարտյալներից 165441-ը դատարապտված են քրեական հանցագործության, 62669-ը՝ ահաբեկչության հետ կապ ունենալու, 2625-ը՝ շահ հետապնդող հանցագործ խմբավորումներին անդամակցելու համար:

Դատապարտյալներից 24715-ը ինքնազբաղված են, 11139-ը՝ գործազուրկ իսկ 9198-ը՝ հողագործ:  Կին դատապարտյալներից 108.948-ը ամուսնացած են, 81433-ը՝ չամուսնացած, 22.754-ը՝ ամուսնալուծված:

Աղբյուր`    Ermenihaber.am