Թուրքիայում դատախազությունը 121 պատգամավորի անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը, այդ թվում՝ Կարո Փայլանի. հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Խորհրդարանի անդամներին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու դեպքում, հնարավոր է նրանց դեմ իրավական գործընթաց սկսվի:
Ներկայացված պահանջագրերից 46-ը վերաբերվում է քեմալական կուսակցության պատգամավորներին, 75-ը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: