տուն Լուրեր Թուրքիայում բռնի ցրվել է իսլամական սահմանադրության դեմ բողոքի ցույցը

Թուրքիայում բռնի ցրվել է իսլամական սահմանադրության դեմ բողոքի ցույցը

103
0

1770564

Թուրքիայի իրավապահ մարմինները արցունքաբեր գազի գործադրմամբ բռնի ուժով ցրել են ցույցի մասնակիցներին, ովքեր հավաքվել էին խորհրդարանի դիմաց` իրենց բողոքն արտահայտելու մեջլիսի խոսնակ Իսմայիլ Կահրամանի հայտարարության կապակցությամբ, տեղեկացնում է Ռոսբալթը:

Թուրքական խորհրդարանի խոսնակը կոչ է արել հրաժարվել աշխարհիկ սահմանադրությունից և ընդունել կրոնական, իսլամական սահմանադրություն: Նրա այդ կոչը բուռն քննադատության է արժանացել Թուրքիայում աշխարհիկ կարգի կողմնակից ընդդիմադիր ուժերի կողմից: Ցույցը ցրելու ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարի: