Թուրքիայում ընթացիկ տարվա մայիս, հունիս և հուլիս ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 0.6 տոկոսով աճել է գործազրկության մակարդակը:
Նշենք, որ ընդհանուր գործազուրկների թիվը կազմել է 10.2 տոկոս
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն ամենամեծ աճն արձանագրվել է 15-24 տարիքային խմբի շրջանում` 1.7 տոկոս 15-64 տարիքային խմբի մոտ անգործության մակարդակը բարձրացել է 0.7 տոկոսով:
Միևնույն ժամանակահատվածում աշխատանք գտնողների թիվը ավելացել է 390.000-ով: Ընդհանուր հաշվարկով նախորդ տարվա համեմատ անփոփոխ է մնացել աշխատատեղերի թիվը`47.1 տոկոս
Այս տարի 0.3 տոկոսով ավելացել է նաև աշխատուժի քանակը` կազմելով բնակչության 52.4 տոկոսը՝ հաղորդում է Ermenihaber.am-ը: