2016-2017թթ. ուսումնական տարվա առաջին օրը Թուրքիայում դպրոց է հաճախել ավելի քան 18մլն աշակերտ: Նրանցից 2մլն 573 հազարը կրթությունը ստանում է Ստամբուլի 5.868 դպրոցներում:
ստ թուրքական «Cumhuriyet» թերթը նկատել է տալիս, որ դասերը սկսվել են հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի մասին հիշատակումով: Մասնավորապես Ստամբուլի Էսենլեր թաղամասում գտնվող Աթըսալանը միջնակարգ դպրոցի այս տարվա բացման արարողության ժամանակ հիշատակվել է ռազմական հեղաշրջման փորձը:Արարողությանը մասնակցել են Թուրքիայի կրթության նախարարության մի շարք պաշտոնյաներ:
Աշակերտներն իրենց առաջին դասի ընթացքում դիտել են հունիսի 15-ին տեղի ունեցածի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Նմանատիպ ցուցադրություն է կազմակերպվել նաև Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում, գրում է :