Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել դեպի նահանգի 248 գյուղեր տանող ճանապարհները։
Դեկտեմբերի 26-ին ձյան պատճառով երկկողմանի երթևեկության համար փակվել է Սիվաս–Էրզինջան մայրուղին, բազմաթիվ մեքենաներ արգելափակվել են ձյան մեջ։
Մայրուղին հաջողվել է մաքրել և երթևեկությունը վերականգնել միայն շուրջ 4 ժամ տևած աշխատանքների արդյունքում։
Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am