Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի այդ երկրի 29 քաղաքական կուսակցություններ, որից երկուսը` կոմունիստական: Այս մասին, ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ըստ գործակալության` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել մինչեւ ընտրություններ գործելու լիազորություններով օժտված կառավարության կազմը, որի հաստատումից հետո կսկսվի արտահերթ ընտրությունների նախապատրաստությունը:
տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 29 կուսակցություն