տուն Լուրեր Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը

96
0

abd_buyukelciligi_nden_skandal_bildiri_1461655208

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Türkiye» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեսպանատունը նախօրեին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարությամբ:

Աղբյուրը նշում է, որ ընդհանուր առմամբ հայտարարությունն իր բովանդակությամբ նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին: Բայց ինչպես հայտնի է, Օբաման իր ելույթում այս անգամ ևս չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, սահմանափակվել է հայկական «Մեծ եղեռն» բնորոշմամբ: Մինչդեռ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթը: Այդ հայտարարությունը տարածվել է նաև դեսպանատանը պատկանող սոցկայքերի էջերում:

Այս իրադարձությունը մեծ բողոքի ալիք է առաջացրել թուրքերի շրջանում, ինչից հետո ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը սոցցանցերից ջնջել է գրառումը, իսկ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից հեռացրել է «ցեղասպանություն» բառը:

Միջադեպի առթիվ որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի արվել: Թուրքական պաշտոնական շրջանակները հետաքրքրությամբ սպասում  են, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունն իր այդ վրիպումը:

«Ի դեպ, դա կարող է Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում լարվածության առաջացման  պատճառ դառնալ»,- նկատել է տալիս թուրքական աղբյուրը: