Ստամբուլի Քյուչուքչեքմեջե շրջանում գտնվող հրաձգարանում ինքնասպան է եղել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Ֆահրեդդին Ալիևը, հայտնում է APA գործակալությունը:
Հաղորդվում է, որ դիվանագետը մի քանի անգամ կրակել է թիրախին, իսկ վերջին փամփուշտով՝ իր գլխին:
Հետաքրքրական է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման անուն-ազգանունով աշխատակից չունի: