տուն Լուրեր Թուրքիայում 162 մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ կապի համար

Թուրքիայում 162 մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ կապի համար

162
0

CIA-agent-arrested-Turkey

Թուրքիայում ոստիկանական խոշոր գործողություններ են անցկացվել երկրի 24 նահանգների դատախազություններում և ուղղիչ հաստատություններում: Մեկ օրվա ընթացքում արդեն ձերբակալվել է շուրջ 162 պետաշխատող: Այս մասին հայտնում է թուրքական Haberler պորտալը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից 75-ն ուղղիչ աշխատանքային գաղութների աշխատակիցներ են:

Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, հեռուստաալիքներ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: