տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի ժողովուրդն ընտրել է կոալիցիոն կառավարություն. Ահմետ Դավութօղլու

Թուրքիայի ժողովուրդն ընտրել է կոալիցիոն կառավարություն. Ահմետ Դավութօղլու

68
0

1212davutoglu1

Թուրքիայի ժողովուրդն ընտրել է կոալիցիոն կառավարություն: Այս մասին երեկ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Ահմետ Դավութօղլուն` ելույթ ունենալով TRT հեռուստաընկերությամբ:

Դավութօղլուն նշել է, որ չնայած  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե կոալիցիան վնաս է Թուրքիային, այդուհանդերձ, ժողովուրդն ընտրել է կոալիցիոն կառավարությունը:

Նա նաև շեշտել է, որ Թուրքիայի ժողովրդի կամքը քննարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել է միայնակ կառավարություն ձևավորելու հնարավորությունը: