Թուրքիայի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ), եթե հաղթի խորհրդարանական ընտրություններում, պետք է արագ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ եւ ճանաչի Օսմանյան Թուրքիայի՝ 1915թ. գործած ցեղասպանությունը հայերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ԺԴԿ նախագահի ԱԳ տեղակալ Նազիմի Գյուրը։
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մսնակցում են 20 կուսակցություններ, որոնցից 4-ը իրական շանսեր ունեն հաղթահարելու 10 տոկոսի շեմը։
Ըստ հարցումների, քրդական այս կուսակցությունը հավաքել է 11%։