տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին

125
0

Members of the parliament stand for the national anthem during a swearing-in ceremony in the Turkish Parliament in Ankara

Թուրքիայի վերին ընտրական խորհուրդը խորհրդարանական ընտրությունները նշանակել է հունիսի 7-ին: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Մարտի 10-ին կսկսվի նախընտրական քարոզչությունը, ապրիլի 24-ին կհաստատվի թեկնածուների վերջնական ցուցակը, իսկ մայիսի 8-ից Թուրքիայի քաղաքացիները, որոնք գտնվում են արտասահմանում, հնարավորություն կստանան ընտրել իրենց նախընտրած քաղաքական ուժերին կամ թեկնածուներին:

Ընտրություններին, նախնական տեղեկություններով, մասնակցելու է 31 կուսակցություն:

Հիշեցնենք, որ վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2011 թվականին: Այն ժամանակ մեծամասնություն էր ստացել «Արդարություն և զարգացում կուսակցությունը», որը գլխավորում է Ռեջեփ Թայիպ Էրդողանը: