տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի խորհրդանը փակ նիստ է գումարում

Թուրքիայի խորհրդանը փակ նիստ է գումարում

107
0

144021341-e1358187552574

Թուրքիայի խորհրդարանն այսօր պատրաստվում է գումարել փակ նիստ, որի ժամանակ քննարկվելու է Սիրիայի հակամարտությանը Թուրքիայի մասնակցության ձևերը։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին ասել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ղեկավարի տեղակալ Մուստաթֆա Էլիթաշը։

«Խորհրդարան բերված մանդատի հարցը քննարկվելու է փակ դռների հետևում», — ասել է պատգամավորը։ Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։

Այդ երկրի դաշնակիցներն անընդհատ կոչ են անում Թուրքիային՝ կողմնորոշվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում իր դերակատարության հարցում։ Թուրքիան մտահոգութոյւն ունի, որ իր սահմանների մոտ ռազմական գործողություններն ու Թուրքիայի մասնակցությունը իսլամիստների դեմ պայքարին կարող է ապակայունացնել Թուրքիայի ներքին իրավիճակը։